Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատան պարիսպը, իսկ առանձնատան վերաբերյալ դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում:
Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Առանձնատնից բացի՝ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ:
