«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման ռազմավարական ուղղությունները

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սեպտեմբերի 15-ին կայացած նիստում հաստատել է Հիմնադրամի զարգացման նոր ռազմավարական ուղղությունները։

Ինչպես հայտնել է հիմնադրամը, նիստը վարել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստին մասնակցել են Հոգաբարձուների խորհրդի անդամներ, Սփյուռքի համահայկական կառույցների ներկայացուցիչներ և հրավիրված հյուրեր։

4G6A7558 copy.jpg (2.48 MB)

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է զարգացման եռամյա ռազմավարությունը, դրա իրականացման ճանապարհային քարտեզը և ծրագրային հիմնական առաջնահերթությունները։

Ներկայացված ռազմավարությունը կառուցված է չորս փոխկապակցված ուղղությունների շուրջ՝ ռազմավարական զարգացում, կազմակերպական զարգացում, Հայաստան–Սփյուռք համագործակցության էկոհամակարգի զարգացում, ինչպես նաև ֆինանսական և գործառնական կառավարման արդյունավետության բարձրացում։

Ռազմավարական քննարկմանը նախորդել է Հիմնադրամի ռազմավարական ծրագրերի մշակման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորված ժամանակավոր հանձնախմբի աշխատանքի արդյունքների ներկայացումը։ Հանձնախմբի իրականացրած աշխատանքը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է հանձնախմբի անդամ Պետրոս Թերզյանը։ Խորհուրդը քննարկել է նաև հանձնախմբի գործունեության ժամկետի երկարաձգման և հետագա լիազորությունների հարցը։

WhatsApp Image 2026-09-15 at 12.56.13.jpeg (185 KB)

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև Հիմնադրամի գործադիր մարմնի առաջարկվող նոր կառուցվածքը, գործառույթների և պատասխանատվությունների բաշխումը, որոշումների կայացման ու հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև նախատեսվող կազմակերպական փոփոխությունները։ Քննարկվել է նաև 2027–2029 թվականների գործունեության բյուջեի նախագիծը։

Հաստատված ռազմավարական ուղղությունները նպատակ ունեն Հիմնադրամի գործունեությունը կառուցել երկարաժամկետ պլանավորման, արդյունավետ կառավարման և արդյունքների չափելիության սկզբունքների վրա։

DAV_8003.JPG (4.24 MB)

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանն ընդգծել է, որ ներկայացված ռազմավարությունը համատեղ աշխատանքի արդյունք է և շնորհակալություն հայտնել Հոգաբարձուների խորհրդին՝ ցուցաբերած վստահության համար։

DAV_8048.JPG (4.26 MB)

Հոգաբարձուների խորհրդի ընդունած որոշումներով «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ՝ կենտրոնանալով ավելի ուժեղ կազմակերպական կարողությունների, հստակ պատասխանատվության, թափանցիկ կառավարման և կայուն ազդեցություն ապահովող ծրագրերի վրա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: