ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր իր օրինակով ցույց տվեց, որ բանկերի տոկոսները բարձրացել են։
«Ես հիփոթեք ունեմ, 11.5 տոկոսից հիմա դարձել է 13 տոկոս։ Հիմա էլ Կենտրոնական բանկի նախագահն ասում է՝ «ժողովո՛ւրդ, շտապեք, ոնց որ հեսա փողը թանկանալու ա», ոնց որ ԿԲ նախագահն է պանիկա հրահրում»,- ԱԺ-ում հայտարարեց Աբրահամյանը։
Նա ՔՊ-ականներին կոչ արեց ընդունել այն փաստը, որ իրենք դպրոցներ են փակում։
«Այո՛, շուրջ 230 դպրոց փակվում է»,- նշեց Աբրահամյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարն ընդգծեց՝ ՔՊ-ն հայ ժողովրդին դատապարտում է աղքատության։
