Լոռու մարզում կաթսայով ճաշը թափվել է 2,5-ամյա երեխայի վրա​

Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ճաշը վրան թափվելու հետևանքով «ջերմային այրվածք 2-3 աստիճանի այրվածքներով» բուժօգնության են տեղափոխել մի երեխայի։​

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Ս․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Վ․ Ս․-ի 37-ամյա մայրիկի կողմից իրենց բակում գազաբալոնի վրա կաթսայով ապուր եփելու ժամանակ երեխան մոտեցել, քաշել է, կաթսան շրջվել է, և ապուրը թափվել է նրա վրա, ինչի հետևանքով ստացել է վերը նշված այրվածքները։ Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։​

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: