Ադրբեջանը պատրաստվում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին. Փաշինյանի կողմից վարվող «խաղաղություն՝ զիջումներով» քաղաքականության ձախողումը

Ադրբեջանը պատրաստվում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին. Փաշինյանի կողմից վարվող «խաղաղություն՝ զիջումներով» քաղաքականության ձախողումը

ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկիմաստ հայտարարությունը՝ «100 հազարավոր ադրբեջանցիների տուն վերադառնալու» մասին, ինչպես նաև շաբաթներ առաջ Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ փաստացի ոտնձգությունը հստակ ազդակ են առ այն, որ Բաքուն պատրաստվում է առաջիկայում նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը», ինչը հիմնված է անվերջանալի զիջումների տրամաբանության վրա, երբեք իրական խաղաղություն չի բերելու․ այն միայն դուռ է բացում թշնամու նոր հավակնությունների, Հայաստանի սուվերեն տարածքների և մեր մշակութային ու հոգևոր ժառանգության հաշվին արվող նոր զիջումների համար։

Ուժեղ Հայաստանում մենք բերելու ենք խաղաղություն՝ առանց զիջումների՝ հիմնվելով հավասարակշռված դիվանագիտության և տնտեսական հզոր զարգացման վրա։

Միևնույն ժամանակ, պետք է գիտակցել կարևոր մի ճշմարտություն․ արտաքին խաղաղություն հնարավոր չէ կառուցել, եթե խաղաղություն չկա մեր սեփական տանը, եթե երկրի ներսում տիրում է պառակտումն ու անորոշությունը։

Միայն ներքին համերաշխության, հզոր տնտեսության և արժանապատիվ արտաքին քաղաքականության համադրությամբ է հնարավոր կերտել անվտանգ ու ապահով ապագա։

 

Տիգրան Աբրահամյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: