ԵԽԽՎ-ԻՑ ՈՒՂԻՂ ԵՎ ԾԱՆՐ ԱՊՏԱԿ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

‼️ԵԽԽՎ-ԻՑ ՈՒՂԻՂ ԵՎ ԾԱՆՐ ԱՊՏԱԿ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ‼️

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվել են Հայաստանում 2026 թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, և եվրոպական հարթակից հնչել է հստակ, աներկբա գնահատական՝ ընտրությունները ՉԵՆ եղել հավասար և արդար։

ԵԽԽՎ պաշտոնական զեկույցում արձանագրված է մի իրողություն, որն իշխանությունը փորձում էր կոծկել.

❌Իշխող ուժը բացահայտ օգտագործել է կառավարական պաշտոնական հարթակները,
❌Շահագործել է հանրային ենթակառուցվածքները,
❌Գործի է դրել վարչական ողջ ռեսուրսը՝ սեփական քարոզարշավն առաջ մղելու համար։

Զեկույցում ուղիղ նշվում է՝ սա զգալիորեն խաթարել է քարոզարշավը և զրկել ընդդիմադիր ուժերին հավասար պայմաններում մրցելու հնարավորությունից։

Երբ «ժողովրդավարության բաստիոնի» մասին իշխանության հորինած հեքիաթները հօդս են ցնդում միջազգային զեկույցների առաջ, մնում է փաստը՝ իշխանությունը հերթական անգամ պետական լծակներն ու հանրային միջոցները ծառայեցրել է սեփական աթոռը պահելուն։

Սա միջազգային մակարդակի «ապտակ» էր Հայաստանի ժողովրդավարական իմիջին։

#ԵԽԽՎ #Հայաստան #Ընտրություններ2026 #ՎարչականՌեսուրս #Քաղաքականություն

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: