Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

⚡️Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ,⚡️

Հայտնում եմ, որ հրաժարվել եմ Միջխորհրդարանական միության (IPU) 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց:

❌Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից, որովհետև վեհաժողովների ընթացակարգին ծանոթ եմ և քննարկումներին մասնակցելը համարել եմ ոչ նպատակահարմար, որի արդյունքում էլ հանել են իմ ելույթը:

-Ռուբեն Ռուբինյանն իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո։
-Ռուբեն Ռուբինյանը որևէ գործառույթ չունի ո՛չ ԱԺ կանոնակարգ օրենքով, ո՛չ էլ քաղաքական իմաստով՝ իմ ելույթը հանելու վերաբերյալ։
-Ռուբեն Ռուբինյանը կարող է հանել որևէ ելույթ, եթե այն կապված է միայն ՔՊ-ի հետ։

❗️Հայտնում եմ, որ Ազգային ժողովում կան շատ ազատ սենյակներ, որտեղ կարելի է նման քննարկումներ կազմակերպել: Փառք Աստծո, միակ ու անկրկնելի սենյակը Ռուբինյանին չի պատկանում, և նման քննարկումների համար սենյակում հանդիպում ունենալը բնավ նպատակահարմար չեմ համարում։

✊Փառք Աստծո, դուք հավերժ չեք, ու կգա մի օր, որ ՀՀ-ն ավելի ներկայանալի կլինի միջազգային հարթակներում։

Գառնիկ Դավթյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: