Բաղադրիչներ.
տավարի միս – 200 գր.,
պղպեղ՝ կանաչ, դեղին, կարմիր, մեկական,
կարմիր հատիկ լոբի – 1 տուփ պահածոյացված կամ 1 բաժ.՝ եփած,
վարունգ – 1 հատ,
սոխ կարմիր – 1 գլուխ,ձեթ, աղ
Տավարի միսը խաշել, երկարավուն կտրատել: Նույն չափի ձողիկներով կտրատել պղպեղները, վարունգը: Սոխը կիսել, կտրատել, թեթևակի տապակել բուսայուղով: Ավելացնել պղպեղները, մի փոքր տապակել: Զանգվածին խառնել միսը, լոբին, լցնել ամանի մեջ: Ավելացնել վարունգը, աղ անել, զարդարել կանաչիով: