Երեկոյան տարբեր դիրքերով ննջելու առավելություններն ու թերությունները. Սա պետք է իմանան բոլորը

Երեկոյան տարբեր դիրքերով ննջելու առավելություններն ևթերությունները. Սա պետք է իմանան բոլորը

Եթե դուք մտածում եք, որ
քունը հարկավոր է միայն նրա համար, որպեսզի հանգստանաք և վերականգնեք ձերէներգիան ապա չարաչար սխալվում եք։ Քնի
ժամանակ մեր մարմինը կատարում է որոշ կարևոր հանձնարարություններ ինչպիսիք ենհորմոնների արտադրություն տոքսիների
վերացումը,մկանների թուլացումը և անգամ օգուտ չունեցող տեղեկատվության վերացումըՀետազոտությունները ցույց են տվել, որ քնի պակասը կարող է հանգեցնել նրան, որ մտքերըդառնան ավելի բացասական և վատատես։

Ձեզ ենք ներկայացնում տարբեր դիրքերով քնելու առավելությունները և թերությունները։

1.Ձախ կողքի վրա

Կողքի վրա քնելը համարվում է ամենատարածված ձևերից մեկը։ Ըստ հետազոտությունների՝ձախ կողմի վրա քնելը համարվում է
քնելու ամենահարմար դիրքերից մեկը, քանի որ այն ունի բազմաթիվ առավելություններառողջության համար։ Այդ կողմի վրա քնելն
օգնում է արդյունավետ վերացնել տոքսիները, կանխում է այտուցների առաջացումը ևհեղուկների կուտակումն օրգանիզմում։ Բացի
այդ՝ ենթաստամոքսային գեղձը և ստամոքսն այդ կողմում են, ինչն օգնում է թեթևացնելմարսողությունը։ Այդ դիրքում ոտքերը և գլուխը գտնվում են սրտի մակարդակի վրա, ինչըթեթևացնում է արյան շրջանառությունը և խթանում օրգանիզմի ֆունկցիաների ճիշտ
աշխատանքը քնի ժամանակ:

2.Աջ կողքի վրա

Չնայած այն բանին, որ ձախ կողքի վրա քնելն ունի ավելի շատ առավելություններ, միևնույն է, այս դիրքը նույնպես թույլ է տալիս ողնաշարին ճիշտ դիրք ընդունել և կատարել օրգանիզմիֆունկցիաները քնած ժամանակ, սակայն այս ընտրությունն ավելացնում է
ստամոքսային ռեֆլյուքսի հավանականությունը

3.Մեջքի վրա

Շատերը համարում են, որ սա քնելու ամենահարմար դիրքն է, քանի որ հանգստացնում էհոդերը և կանխում է ցավերը։ Սակայն դրա համար ձեզ հարկավոր է պառկել՝ պահելովձեռքերը մարմնին զուգահեռ կամ դնել որովայնին։ Մեջքի վրա քնելը նաև կանխում էկնճիռների առաջացումը դեմքին և վզին։ Վատ կողմն այն է, որ այս դիրքն այդքան էլ հաջող չէողնաշարի համար, դրա համար շատ կարևոր է օգտագործել ցածր բարձ պարանոցի ևողնաշարի մնացած մասերի հետ հավասարկշռություն պահելու համար։

4.Որովայնի վրա

Սա ամենևին էլ լավագույն ընտրությունը չէ, հակառակը, շատ վատ է։ Հիմնականպատճառներից մեկը համարվում է այն, որ այս դիրքը շատ է ողնաշարի համար, քանի որստեղծում է ողնաշարի վրա մեծ ծանրաբեռնվածություն, հատկապես նստատեղի ևպարանոցի շրջանում, որը կարող է բերել մեջքի ուսերի և վզի ցավերի։ Դրանից բացի, թոքերիվրա ճնշման պատճառով կարող են առաջանալ տարբեր շնչառական խնդիրներ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: