Ի՞ նչ է պետք հասցնել անել մինչ գալիք 2022 թվականի սկսելը:
Եվ այսպես, որպեսզի Վագրի տարին բարենպաստ լինի, պետք է իմանալ որոշ կանոնների մասին և պարտադիր դրանք կատարել:
1․ Թալիսման ձեռքբերեք
Թալիսմանը հաջողություն է բերում տուն: Կարող եք ընտրել Վագրի տեսքով փոքր արձանիկ, օրինակ, պատրաստված թանկարժեք ապակուց կամ որևէ այլ նյութից: Կարող եք նաև վագրի տեսքով տոնածառի խաղալիք գնել կամ երեխաների հետ միասին ձեռքի տակ եղած կտորներից վագրիկ պատրաստել:
2․ Կազմել ամանորյա սեղանի մենյուն
Վագրերը սիրում են միս: Բացի այդ խորհուրդ է տրվում սեղանին դնել թարմ մրգեր ու կանաչ աղցաններ: Թեպետ Վագրը վայրի կենդանի է, բայց նա ունի բարի հոգի: Ցանկալի է ծածկել սեղանը սպիտակ սփռոցով և զարդարել այն ոսկեգույն դետալներով:
3․ Ժամանակ անցկացնել մտերիմների հետ
Ամանորը՝ ընտանեկան տոն է: Իսկ նախատոնական խառնաշփոթն էլ ավելի հաճելի է դառնում, երբ գտնվում եք մտերիմների շրջապատում: Բացի այդ կարևոր է ընտանիքի անդամների հետ պլանավորել մենյուն և զարդարել տունը, միասին գնալ զբոսանքի, ամանորյա ներկայացում դիտել:
4․ Նվերներ գնել ու փաթեթավորել
Թե ում ինչ պիտի նվիրեք, կարևոր է պլանավորել նախապես, որպեսզի ստիպված չլինեք կարևոր գործերը թողնել մի կողմ ու շրջել խանութներում:
5․ Մաքրել տունը
Տոներից առաջ ցանկալի է ազատվել ավելորդ իրերից, որպեսզի նորն ու ավելի լավը ձեր տանը տեղ ունենա: Մաքրությունը կարող եք իրականացնել տան անդամների հետ միասին: Սկզբում ազատվեք անպետք իրերից, դասավորեք եղածը, լվացեք ու մաքրեք տան ամեն անկյունը և միայն հետո անցեք տոնածառը զարդարելուն:
Եվ ահա ևս մի քանի գործողություն, որ ցանկալի է հասցնել անել մինչ տարվա ավարտը` բարի գործ անել, վերադարձնել պարտքերը, վերլուծել անցած տարին: