Նրբաբլիթների ջրով այս բաղադրատոմսն ուղղակի անգերազանցելի է. Պատրաստեք և դրանք պարզապես կհալչեն ձեր բերանում

Եթե ձեր ձեռքի տակ չկա ոչ կաթ, ոչ էլ կեֆիր կամ պարզապես ցանկանում եք նվազեցնել նրբաբլիթների կալորիականությունը, ապա այս պարզ բաղադրատոմսը հենց ձեզ համար է:

Նրբաբլիթների ջրով պատրաստվող այս բաղադրատոմսը շատ խոհարարների է գրավել, քանի որ պատրաստման այս եղանակով ստանում են բարակ և նուրբ նրբաբլիթներ:

Բաղադրիչներ`

Ալյուր-1 բաժակ, սերուցքային կարագ-3 ճ/գ, ջուր-2,5 բաժակ, շաքարավազ-2 ճ/գ, հավկիթ-2 հատ, աղ-մի պտղունց, բուսական-50 մլ,

Ինչպես պատրաստել`

Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում:

Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում:

Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով:

Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան:

Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում:

Վերջ ձեր նրբաբլիթի խմորը  պատրաստ է թխվելու համար: Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես  մի փոքր բուսական յուղ ավելացնելով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: