Վերջին շրջանուն մրցույթների կազմակերպման ու ժյուրիի անձնակազմի ոչ պատշաճ ընտրության մասին շատ են քննարկումները,իսկ այս անգամ կարծես իրավիճակը թեժացել է:Վերջերս կայացած մրցույթ-փառատոնի վերաբերյալ բազմաթիվ են ծնողների դժգոհությունները: Եվ կարծես թե բոլորը մեկ մարդու անուն էին տալիս:
Երբ մարդն ինքն է ցանկություն հայտնում, խնդրում ժյուրիի անդամ լինելու և իրեն իրավունք վերապահում գնահատելու երեխաների ու ղեկավարների աշխատանքը, առաջին հերթին պետք է լինի կայացած, գրագետ, ունենա խոսքի մշակույթ և մասնագիտական էթիկա։ Ժյուրիի աթոռը սեփական չկայացվածությունը ցուցադրելու և ուրիշների հասցեին թույն թափելու տեղ չէ։
Վերջերս կայացած մրցույթ-փառատոնի վերաբերյալ բազմաթիվ ծնողների դժգոհությունները վերաբերում են ժյուրիի անդամ Վարսյա Շահինյանին։ Համացանցում հանդիպում էինք տարբեր հրապարակումների, որտեղ մեկնաբանությունների բաժնում ծնողները գրում էին իրենց կարծիքները, սակայն մի քանի ժամ անց այդ մեկնաբանությունները ջնջվում էին։ Ըստ ասեկոսեների՝ տվյալ ժյուրիի անդամի կողմից էին ջնջել տալիս այդ մեկնաբանությունները, թե ինչ կերպ՝ հայտնի չէ։
Պատկերացնո՞ւմ եք՝ երեխային բեմահարթակի վրա հարցնել՝ «Դուք պապա ունե՞ք, ձեր պապան տեսե՞լ է, թե դուք ինչ եք հագել ու բեմ բարձրացել»։
Երեխաներին ասել՝ «Ձեր ղեկավարը էս ի՞նչ է հանել բեմ, սա ոչ մի բան էր, դուք ոչինչ չկարողացաք պարել»։
Իսկ երբ 9-15 տարեկան աղջիկները տղամարդկանց պարային շարժումներ են կատարել, ըստ ծնողների՝ նրանց ելույթը համեմատել է տղային բեմ բարձրացնելու և պորտապար պարել տալու հետ։
Սա՞ է ժյուրիի անդամի մասնագիտական գնահատականը։ Սա՞ է երեխաների հետ հաղորդակցվելու մշակույթը։
Ժյուրիի անդամը պետք է լինի ոչ միայն մասնագիտորեն գրագետ, այլև մարդկայնորեն կայացած։ Ուրիշների աշխատանքը նվաստացնելը սեփական առավելության ապացույց չէ։ Իսկ երեք տարեկան երեխային բեմի վրա կոտրելը մասնագիտական բարձր մակարդակի մասին հաստատ չի խոսում։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Վարսյա Շահինյանն ինքն է ցանկություն հայտնել ժյուրիի անդամ լինելու, ոչ թե հրավիրվել է այդ պաշտոնը զբաղեցնելու համար։
Սակայն այստեղ մի կարևոր հարց է առաջանում․ արդյո՞ք նա արդեն կայացած արվեստագետ և պարուսույց է, որպեսզի իրեն իրավունք վերապահի գնահատելու, քննադատելու և մասնագիտական կարծիք հայտնելու այլ ղեկավարների աշխատանքի վերաբերյալ։
Մինչ ուրիշների աշխատանքը քննադատելը՝ նախ պետք է սեփական մասնագիտական մակարդակով հասնել այն դիրքին, որտեղից նման գնահատականներ տալը հիմնավորված կլինի։ Վարսյա Շահինյանը դեռ շատ աշխատելու և մասնագիտական աճի տեղ ունի՝ նման պատասխանատվություն ստանձնելու համար։
Ժյուրիի աթոռը սեփական անձը հաստատելու միջոց չէ։ Նախ պետք է ապացուցել սեփական մասնագիտական կայացվածությունը, հետո նոր գնահատել ուրիշներին։
Հորդորում ենք բոլոր մրցույթ-փառատոների կազմակերպիչներին՝ չհամագործակցել այնպիսի մարդկանց հետ, որոնք չեն գիտակցում ժյուրիի անդամի պատասխանատվությունը և իրենց պահվածքով վիրավորում են երեխաներին ու նրանց ղեկավարներին։
Արվեստագետի արժեքը որոշվում է ոչ թե ուրիշներին նվաստացնելու, այլ սեփական գիտելիքներով, ձեռքբերումներով և մարդկային որակներով։
Մասնավորապես, կոչ ենք անում վերանայել Վարսյա Շահինյանի հետ համագործակցության նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով ծնողների բարձրաձայնած դժգոհությունները։ Ոչ ոք չպետք է ժյուրիի կարգավիճակն օգտագործի ուրիշներին նվաստացնելու համար։
Երեխաները բեմ են բարձրանում սովորելու և իրենց արվեստը ներկայացնելու, ոչ թե մեծահասակի չարությունն ու ինքնահաստատման փորձերը կրելու համար։
Երեխաների արժանապատվությունն ավելի կարևոր է, քան որևէ մեկի՝ ժյուրիի աթոռին նստելու ցանկությունը։
Ներկայացնում ենք ծնողների մեկնաբանությունները ևս`
Screenshot




