Կյանքս կարծես մի ակնթարթում փոխվեց… 💔
Ամիսներ առաջ կորցրի հայրիկիս՝ մի մարդու,որի սերն այնքան մեծ էր, որ բառերով հնարավորչէ նկարագրել։
Եվ հիմա էլ մայրիկիս կորուստը։Չգիտեմ՝ ինչպես պիտի սովորեմ ապրել այսքան մեծ ցավի հետ, երբ իմ ամենաթանկ մարդիկ այլևս կողքիս չեն։
Մա՛մ ջան, դու իմ ուրախ, կենսախինդ, բարի ուօգնող մայրիկն էիր։ Քո ժպիտը, քո ջերմությունը,քո սերն ու հոգատարությունը միշտ կմնան իմ սրտում։
Հիմա երկուսդ էլ երկնքում եք… Իմ սիրտը կարոտում է ձեզ, իմ հոգին փնտրում է ձեզ, ու այնքան շատ բան կա, որ կուզեի դեռ ասել ձեզ…
Չգիտեմ՝ ինչպես ապրել առանց ձեզ, բայց խոստանում եմ՝ միշտ կպահեմ ձեր սերն իմ սրտում։ Դուք իմ ծնողներն եք, իմ արմատները,իմ ամենաթանկ հիշողություններն ու իմ կյանքի ամենամեծ սերը։
Ես ձեր մեծ աղջիկմ եմ ու խոստանում եմ՝ միշտ լինել քրոջս ու եղբորս թիկունքը, պահել նրանց, սիրել ու պաշտպանել այնպես,ինչպես դուք կուզեիք։
Ձեր տեղը մեր սրտերում հավերժ է մնալու։🤍
Պաաապ ու Մաամ, հանգչեք խաղաղությամբ։Թող երկինքը ձեզ համար լուսավոր լինի, իսկ իմ սրտում ձեր տեղը հավերժ կմնա անփոխարինելի։Ես ձեզ սիրում եմ անսահման… մինչև երկինք ու հավերժություն։ 🕊️🤍
