Գերիների մասին մեկի տխմարագույն արտահայտությամբ վիդեո տեսա՝ խախտվեցի․ Նազենի Հովհաննիսյանը` Ալեն Սիմոնյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է երեկ համացանցում տարածված սկանդալային տեսանյութին, որում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսում է գերիների  մասին՝ ասելով․ «Էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»։

«Գերիների մասին մեկի տխմարագույն արտահայտությամբ վիդեո տեսա՝ խախտվեցի․․․ ասում էր՝ նրանք իր համար մարդ չե՞ն, էլ չկա՞ն․․․ լո՞ւրջ։

Բա ինչ էիք ասում, որ հետ եք բերելու տղերքին, բա ինչի՞ են մինչև հիմա քաղաքացիներին խոշտանգում ու գերի վերցնում, որ դուք ասեք մա՞րդ չէին։

Նման քաղաքական «վերնախավ» դուշմանիս չեմ ցանկանա․․․ անեծք էր եկավ կպավ Երկրիս․․․ ձերը երեխա է, իսկ գերի ընկած երեխեքը չէ՞․․․»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: