4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին մահվան հասցնելու մեղադրանքով

Ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպանության հասցնելու գործն ուղարկվելէ դատարան։

Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am–ը տեղեկացավ, որ գործով կա 4 ամբաստանյալ։

Հիշեցնենք, որ արցախցի 20–ամյա Արամայիս Գեւորգյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունիսին Կապանի զորամասերից մեկում՝ կախված վիճակում։ Ըստ մեղադրանքի, ջոկի հրամանատար կրտսեր սերժանտը 3 շարքային զինծառայողների հետ Արամայիս Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել են ինքնասպանության։

Չորս զինծառայողն էլ կալանավորվել են։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: