Ինչն է եղել Կինոմոսկվայում առաջացած հրդեհի պատճառը.«Էլիգումյանս» դիզայներական ընկերության հիմնադիրը պարզաբանում է

Կինոմոսկվայում սպասված պրեմիերայի օրը անսպասելի միջադեպ է տեղի ունեցել։

«Նոր տարվա կինո 2» ֆիլմի պրեմիերայից առաջ, երբ միջոցառման հյուրերը հավաքվել էին կարմիր գորգի շուրջ, կինոթատրոնի մուտքի մոտ պատրաստված դիզայներական աշխատանքը հրդեհվել է։

Հրդեհը հաջողվել է արագ մարել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Այս առիթով մենք կապ հաստատեցինք «Էլիգումյանս» դիզայներական ընկերության հիմնադիր Տաթև Էլիգումյանի հետ,ով մեզ հետ զրույցում նշեց,որ իր կազմակերպությունը որևէ առընչություն չունի տվյալ միջադեպի հետ.
«Դիզայնը 2 օր է պատրաստ է,ու եթե խնդիրը կապված լիներ մեր կատարած աշխատանքի հետ,ապա դա կլիներ ավելի վաղ: Տվյալ ժամանակահատվածում միաժամանակ միացրել են տարբեր տեխնիկաներ, որոնք էլ հանդիսացել են միջադեպի պատճառը: «Էլիգումյանս»-ը տարիներ շարունակ լինելով շուկայում ու ունենալով իր հստակ դիրքը երբևէ նման վրիպում չէր թույլ տա: Մեր մասնագետների անթերի ու մաքուր աշխատանքի մասին մենք չենք խոսում,այլ խոսում են մեր հազարավոր հաճախորդները:
Մեզ համար առաջին տեղում նախ մեր անունն է, ու հետո նաև հաճախորդների գոհունակությունն ու կրկին մեզ դիմելու ցանկությունը»,-մեզ հետ զրույցում նշեց «Էլիգումյանս»-ի հիմնադիր Տաթև Էլիգումյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: