Պաշտպանիր նրանց Քո զորությամբ. Օրը սկսենք աղոթքով՝ նվիրված մեր զինվորներին

Ամենազոր և Ամենակալ Աստված,

Քեզ հուսացողները ուրախ պիտի լինեն

Եւ ցնծան հավիտյան,

Քանզի Դու նրանց հետ պիտի լինես

Եւ

Պահպանիր մեր քաջասիրտ զինվորներին

Քո Ամենախնամ Սուրբ Աջով

Եւ նրանց անվտանգ պահիր

Ամենայն չարից ու վտանգից։

Մեր հույսն ու ապավենը Դու ես,

Ամենակարող և Ամենագութ Աստված

Եւ Քեզ պիտի փառաբանենք հաղթական երգով

Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն

Այժմ և հավիտյան. ամեն։