«Մամաս քո պատճառով ուզում էր ինքնասպան լինել»․ տաքսիստ Արմանի և դստեր աղմկահարույց ձայնագրությունը​

Oragir.News-ին է դիմել մի քաղաքացի, ով անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին չի ցանկանում հանրայնացնել իր անունը, սակայն վճռական է տրամադրված բացահայտելու համացանցում հայտնի տաքսիստ Արման Գալստյանի իրական դեմքը։​

 

 

 

Խմբագրությանը ներկայացվել են ցնցող փաստեր՝ ձայնային հաղորդագրությունների տեսքով, որոնք լիովին հակադարձում են Արմանի կողմից առաջ քաշվող «տուժողի» և «օրինապաշտ հայ տղամարդու» կերպարին։ Հավելենք, որ մեզ դիմած քաղաքացին խորը հուզմունքից դժվարանում էր խոսել՝ ներկայացնելով ընտանիքի կրած տառապանքները։​

 

Վերջինիս խոսքով՝ Արման Գալստյանի կինն ու երեխաները Կանանց աջակցման կենտրոնի օգնությամբ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, սակայն ոչ թե կենտրոնի ինչ-որ դավադրությունների, այլ Արմանի կողմից ամենօրյա ռեժիմով կիրառվող դաժան ֆիզիկական բռնության և ծեծի պատճառով։ Ընտանիքի հեռանալուց հետո Արման Գալստյանը համացանցային ուղիղ եթերներով սկսել է թիրախավորել Կարո Հարությունյան անունով մի տղամարդու։ Արմանը փորձում է հանրությանը մոլորեցնել՝ պնդելով, թե իբր կինն իրեն լքել է այդ տղամարդու հետ ունեցած սիրային կապի պատճառով։​

 

Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, սա ընդամենը սեփական բռնարարքները կոծկելու և կնոջը վարկաբեկելու նպատակով հորինված սցենար է։ Քաղաքացին նշում էր, որ Արման Գալստյանը հանրությանն իրեն ներկայացնում է որպես երեխաների համար «մղկտացող» սիրող հայր, սակայն խմբագրությանը տրամադրված ձայնային երկխոսությունները բացահայտում են սահմռկեցուցիչ իրականություն։ Ձայնագրություններից պարզ է դառնում, թե ինչպիսի ծանր ապրումների մեջ է Ռուսաստանում ապաստանած ընտանիքը։​

 

Նույնիսկ հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից Արմանը շարունակում է հոգեբանական տեռորի և բռնության ենթարկել սեփական երեխաներին։ Իր 17-ամյա դստեր և կնոջ հետ խոսելիս նա օգտագործում է ամենավերջին հայհոյանքներն ու անվայելուչ բառամթերքը, հնչեցնում սպառնալիքներ։ Այս սարսափելի իրականության մասին բազմիցս բարձրաձայնել են հենց կինն ու աղջիկը՝ հակադարձելով Արմանի ֆեյսբուքյան լայվերին։ Oragir.News-ում հյուրընկալված քաղաքացին խորը հիասթափություն հայտնեց նաև իրավապահ համակարգից։​

 

Նրա փոխանցմամբ՝ Արման Գալստյանին պատասխանատվության դաշտ բերելու, ընտանիքի անվտանգությունն ապահովելու և արդարությունը հաստատելու համար հաղորդումներ են ներկայացվել Ոստիկանություն և դիմումներ՝ տարբեր իրավապահ ատյաններ, սակայն բոլոր ջանքերն առայժմ ապարդյուն են անցել։ «Այլ երկրներում նույնիսկ ցմահ ազատազրկում են տալիս նման սրիկաներին, իսկ այստեղ՝ Հայաստանում, նա ազատության մեջ թունավորում է ուրիշների կյանքը»,- խորը վրդովմունքով իր խոսքը եզրափակեց քաղաքացին։​

 

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: