Լավ էր, որ Հ1-ը չէր մոնտաժել ՔՊ քարոզչին դաստիարակելու կադրերը․ Բորիս Մուրազի

«Այսօրվա իշխանությունները ինչ անում են, դա Ալիևի թելադրած օրակարգի առաջմղումն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բորիս Մուրազին։

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ իր մասնակցությամբ հաղորդման հեռարձակմանը՝ Մուրազին նշել է․

«Ուրախ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը չի որոշել եթեր չտալ։ Կարծում եմ՝ և՛ բովանդակային մասը լավն էր, և՛ ՔՊ-ի դաստիարակչական հատվածը»։

Լրագրողի հարցին՝ արդյոք ճիշտ չէր լինի, որ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեր իր մասնակցությամբ հաղորդումը, Մուրազին պատասխանել է․

«Հիշեցնեմ, որ վարչապետը Փաշինյանն է, ով մարդկանց կզացնելու մասին հայտարարություններ է անում։ Այսպիսով՝ քանի Փաշինյանը վարչապետ է, ուրիշ տեղից ինչ-որ պահանջներ ունենալը դժվար է»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: