Շատերն են սիրում ձմռանը տաք ըմպելիքներ խմել, սակայն խորհուրդ է տրվում դա անել զգուշությամբ, քանի որ տաք ըմպելիքները կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը, կերակրափողն ու լեզուն։
Ըստ թերապևտ Լարիսա Ալեքսեևայի՝ տաք ըմպելիքների օգտագործման պատճառով կարող են զարգանալ աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններ, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել էրոզիայի, գաստրիտի կամ խոցի, և նույնիսկ՝ ուռուցքային հիվանդությունների։
Ինչպես նաև տաք ըմպելիքների պատճառով լեզվի այրման դեպքում բացասական ախտանշաններն արտահայտվում են 12-24 ժամվա ընթացքում։ Քրոնիկ բորբոքման դեպքում հետագայում քաղցկեղային գոյացությունների զարգացման վտանգ կա։
Տաք ըմպելիքները վտանգավոր են նաև ատամների համար․ ատամի էմալը կարող է ճաքել չափազանց տաք ըմպելիքի պատճառով: Պատահում է նաև, որ տաք ըմպելիք խմելուց հետո բերանի խոռոչի գրգռման դեպքում ստոմատիտ է առաջանում։