Օրեր առաջ համացանցում լուրեր հայտնվեցին այն մասին, որ երգչուհի Սիրուշոն հղի է։ Պատճառը վերջինիս լուսանկարներից մեկն էր, որից համացանցային օգտատերերը եզրակացրել էին, որ նա հղի է։
Անդրադառնալով այս ամենին՝ Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ այդ կերպ կարծես թե հերքելով իր հղիությանը վերաբերող լուրերը։
Ինչպես նաև երգչուհին գրառում է կատարել, որը ստորև ներկայացնում ենք․
«Պատերազմների ու հարազատ մարդկանց կորուստների չավարտվող շղթայում դժվար է դարձել պատուհան գտնել հրապարակումներ անելու համար:
Նույն պատճառով արդեն մեկ տարուց ավել է՝ հրաժարվել եմ բոլոր համերգային միջոցառումներից:
Առհասարակ, ինձ պարբերաբար անհրաժեշտ է լինում կտրվել սոցիալական հարթակներից. փոխարենը նախընտրում եմ այդ րոպեներն էլ անցկացնել ընտանիքիս հետ կամ ավելի խորքային կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որն անում եմ այդ պահին։
Գիտակցում եմ, որ պետք է փորձել համատեղել և հուսով եմ՝ կյանքի ինչ որ փուլում կսովորեմ դա ավելի լավ անել)
Եվ ուզում եմ դա անել առաջին հերթին այն մեծ թվով մարդկանց հանդեպ հարգանքից ելնելով, ովքեր հետևում են ինձ և աշխատանքիս)
Այս ընթացքում աշխատել եմ մի քանի տարբեր ծրագրերի վրա, որոնք առաջիկայում կփորձեմ ներկայացնել։
Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս եք ու սպասում եք ինձ)»,- գրել է երգչուհին: