Հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառումում նշում է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերի կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանալը հիմնականում պայմանավորված է արևի ճառագայթների մթնոլորտում երկար ճանապարհ անցնելու և լույսի ցրման առանձնահատկություններով։

Սակայն ուշ աշնանը և ձմռան սկզբին այդ երևույթը հաճախ ավելի արտահայտված է լինում մի քանի պատճառով։ Կարճալիք կապույտ և մանուշակագույն ճառագայթներն ավելի ուժեղ են ցրվում, իսկ երկարալիք կարմիր և նարնջագույն ճառագայթներն ավելի մեծ չափով են հասնում ամպերին։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
