Սուրբ ես, ով Տեր, մեր Աստված, հզոր ես և փառավորյալ. դու`որ նստում ես քերովբեականկառքի վրա և իբրև լույս ծագում արարածներիդ վրա: Լուսավորիր մեզ, Տեր, առավոտյան այսժամին, որպեսզի երբ ցերեկվա լույսը ծագի` մեր վրա ծագի նաև քո գթությունը, ով Մարդասեր:
Հեռացրու մեզանից, Տեր, Սատանայի խաբեությունները, և բոլոր սուրբերիդ աղոթքով ուբարեխոսությամբ` խորտակիր նրա բռնությունը:
Պտղաբեր դարձրու մեր երկիրը, սնելուհամար մեզ՝ քո ծառաներին, որ միշտ փառավորում ու ներբողում ենք ամենասուրբ Երրորդությանդ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: