ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի նիստում ՀՀ պատվիրակությունը նշել է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացված Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի (COP17) արդյունքները, որոնց թվում են Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին համընդհանուր վերանայման ամփոփումը և «Երևանյան ուղու» (Yerevan Pathway) ընդունումը։
ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի անդամ պետությունների և միջազգային գործընկերների հետ համագործակցելու «Երևանյան ուղու» առաջմղման և 2030 թվականի գլոբալ թիրախների իրականացման արագացման ուղղությամբ։
Հայաստանը կարևորել է COP17-ի արդյունքների և «Երևանյան ուղու» նախանշված առաջնահերթությունների առնչությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի հետ, որոնք վերաբերում են գյուղատնտեսության զարգացմանը, պարենային անվտանգության, բնապահպանական կառավարման, կլիմայի պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման հարցերին։
Աղբյուր՝ News.am
Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը
