Տարիներ առաջ «Հայք» խմբի մուտքը հայկական շnու բիզնես եղավ բnւմային: Խմբի «Քամի փչի» երգը դարձավ հիթ, որը տարիներ շարունակ լuվում էր բոլոր եթերներից ու ռադիոալիքներից:
Հենց այս երգով է հանրությանը հայտնի դարձավ երգչուհի Սյուզի Շահբազյանը՝ նույն ինքը՝ Հայքի Սյուզին: Հետագայում Սյուզին լքեց «Հայք» խումբը և սկսեց աշխատել «Հայ թիմում»՝ զարգացնելով իր անհատական կարիերան: Սակայն արդեն տարիներ է, ինչ երգչուհին այլևս հանրային կյանք չի վարում, չի երգում, ավելին՝ պասիվ է սոցիալական ցանցի իր էջերում:
Սակայն Starnews-ի ունեցած տեղեկություններով՝ երգչուհու կյանքում ամիuներ шռшջ դժբախտություն է տեղի ունեցել. մահացել է Սյուզիի ընկերուհին, ով նրա ամենահարազատ մարդկանցից մեկն էր, ավելին՝ քան ընկերուհին: Խոսքը սցենարիստ, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանի մասին է, ով մահացել էր վրաերթի հետևանքով:
Սյուզին ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ընկերուհու հետ լուսանկար, որին կից գրել էր. «Հայրենիքս, հենասյունս, հոգիս` Սոսսիկս»:
Հիշեցնենք, որ վրաերթը տեղի էր ունեցել մարտի 1-ին՝ երեկոյան 20։20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում։ 31-ամյա Տ. Բոշյանն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել աղջկան։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել էր։ Հավելենք, որ Սոսին նաև Սևակ Խանաղյանի «Արցախ» հայտնի երգի խոսքերի հեղինակն է: