Հայաստանն ու ԱՄՆ-ն կհամագործակցեն ավիացիոն պատահարների քննության և կանխարգելման ուղղությամբ

2026-11-23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի անվտանգության ինստիտուտի (Southern California Safety Institute – SCSI) միջև Վիեննայում կնքվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ն կհամագործակցեն ավիացիոն պատահարների քննության և կանխարգելման ուղղությամբ

2026 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը և ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի անվտանգության ինստիտուտը (Southern California Safety Institute – SCSI) Վիեննայում կնքել են փոխըմբռնման հուշագիր, որը հաստատում է երկկողմ համագործակցություն ավիացիոն պատահարների հետազոտման և կանխարգելման ոլորտներում։

SCSI-ն աշխարհում եզակի մասնագիտացված հաստատություն է, որը ունի օդանավերի բեկորների ուսումնասիրության և պատահարների վերլուծության լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս ավիացիոն մասնագետներին իրական օդանավերի բեկորների հիման վրա իրականացնել քննություններ և ուսումնասիրել օդանավերի կառուցվածքները, համակարգերը, բաղադրիչները, ինչպես նաև հրդեհի և պայթյունի հետևանքները։

Աղբյուր՝ News.am

Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: