Այս համեղ ուտեստը հարմար է ընթրիքի կամ լանչի համար, և այն կարելի է պատրաստել մինչև հյուրերի ժամանումը: Աղացած մսի և կարտոֆիլի համադրությունը ստեղծում է հագեցնող, բայց նուրբ համ, որը հաճելի կլինի ամբողջ ընտանիքին:
Անհրաժեշտ բաղադրիչները:
_Աղացած տավարի, կամ այլ ցանկացած միս 450 գ
_Կարտոֆիլ 1 կգ
_Սոխ 1 հատ
_Լոլիկ 400 գ
_Պանիր 100 գ
_Կանաչի` ըստ ճաշակի
_Բուսական յուղ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման քայլերը՝
1. Կարտոֆիլը կտրել մասերի և խաշել աղած ջրի մեջ։
2. Մանր կտրատած սոխը լցնել թավայի մեջ և տապակել բուսական յուղով, մինչև փափկի։
3. Աղացած միսն ավելացնել սոխին, տրորելով խառնել ու տապակել։
4. Աղ և պղպեղ անել, ավելացնել ձեր ցանկությամբ այլ համեմունքներ, մանր կտրատած լոլիկ, խառնել և շարունակել եփել։
5. Մանր կտրատել կանաչիները։
6. Կարտոֆիլը տրորել, դարձնել խյուս, ավելացնել կտրատած աղացած միս, խառնել։
7. Ջեռոցի տապակը յուղել բուսական յուղով, կարտոֆիլի պյուրեից գնդիկներ պատրաստել և դնել կաղապարի մեջ։
8. Գնդիկների մեջ փոսիկ անել, լցնել մի փոքր քերած պանիր, վրան աղացած միս դնել, մնացած պանիրը վերջում ցանել։
9. Տապակը տեղադրել ջեռոցում՝ 200 աստիճանով, մոտ 10 րոպե, մինչև պանիրը լցվի և գնդիկները գույնի ստանան:
Աղացած մսով տապակին կարելի է մատուցել տոնական սեղանին կամ որպես հագեցնող հիմնական ուտեստ՝ թարմ կանաչի և թարմ լոլիկի հետ:
Աղբյուր՝ Baxadratomser.am
Լուսանկար՝ Baxadratomser.am։ Աղբյուրի նյութը
