Հունգարիայում ավելի քան 2000-ամյա՝ 200 կելտական արծաթե մետաղադրամից բաղկացած գանձ են հայտնաբերել

Հնագետները Հունգարիայում ավելի քան 2000-ամյա հնության՝ ավելի քան 200 կելտական արծաթե մետաղադրամից բաղկացած գանձ են հայտնաբերել։
Հունգարիայում ավելի քան 2000-ամյա՝ 200 կելտական արծաթե մետաղադրամից բաղկացած գանձ են հայտնաբերել

Հնագետները Հունգարիայում ավելի քան 2000-ամյա հնության՝ ավելի քան 200 կելտական արծաթե մետաղադրամից բաղկացած գանձ են հայտնաբերել։ Դա վերջին տասնամյակներում երկրում նմանատիպ ամենախոշոր գտածոներից մեկն է, գրում է Live Science-ը։

Մետաղադրամները հայտնաբերվել են Հունգարիայի արևմուտքում 2023–2025 թվականներին՝ էլեկտրական ենթակայանի կառուցումից առաջ իրականացված պեղումների ժամանակ, ասվում է E.ON էներգետիկ ընկերության հայտարարության մեջ։

Գանձը թվագրվում է մ.թ.ա. II դարի վերջից մինչև մ.թ.ա. I դարի սկիզբն ընկած ժամանակաշրջանով։ Մետաղադրամների ընդհանուր քաշը մոտ 2 կգ է։

Աղբյուր՝ News.am

Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: