«Միսս Տիեզերք» ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթի 75-րդ խաղարկությունն ավարտվել է։ Պուերտո Ռիկոյից 27-ամյա Ջենիֆեր Բարետոն արժանացել է «Միսս Տիեզերք 2026» տիտղոսին։
Ջենիֆեր Բարետոն ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 17-ին Մայագուեսում և աշխատում է որպես մոդել և սոցիալական աշխատող։ Նա պատմություն է կերտել մրցույթի պատմության մեջ՝ դառնալով առաջին մայրը, ով արժանացել է «Միսս Տիեզերք» տիտղոսին։
Սա վեցերորդ դեպքն է, երբ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը նվաճում է այս տիտղոսը։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
