Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է վարակված խոզերի Հայաստան ներկրման և դրանց վաճառքի մասին տեղեկությունները։
Տեսչական մարմինը նշում է, որ ներմուծման գործընթացը ենթակա է սահմանային պատշաճ վերահսկողության, որ բոլոր ընթացակարգերը կատարվում են օրենսդրությամբ սահմանված կանոններով, և որ ներմուծող կազմակերպությունը նախապես պետք է համաձայնեցնի բեռնաթափման վայրը տեսչական մարմնի հետ։
Տեսչական մարմինը վերահսկում է ներմուծվող ապրանքատեսակների որակը և անվտանգությունը, իսկ շուկայում գների քաղաքականության համար այն պատասխանատվություն չի կրում, ապահովելով ներմուծող և արտադրող տնտեսավարողների բնականոն գործունեությունը։
Աղբյուր՝ News Armenia
Լուսանկար՝ News Armenia։ Աղբյուրի նյութը
