ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «COP17» արծաթե հուշադրամը, որը նվիրված է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին:։
Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գրամ:։
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում և թողարկվել է 300 հատ:։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
