ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ներկայիս դրական դինամիկայի կապակցությամբ՝ ընդգծելով ձեռք բերված արդյունքների շարունակականությունն ապահովելու և համագործակցության ներկա տեմպը պահպանելու կարևորությունը։
Աղբյուր՝ 1Lurer
Լուսանկար՝ 1Lurer։ Աղբյուրի նյութը
