ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «Կինոարվեստի նախագծեր» դրամաշնորհային մրցույթ

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է 2027 թվականի «Կինոարվեստի նախագծեր» անվանակարգի շրջանակում դրամաշնորհի հատկացման մրցույթ։
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «Կինոարվեստի նախագծեր» դրամաշնորհային մրցույթ

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է 2027 թվականի «Կինոարվեստի նախագծեր» անվանակարգի շրջանակում դրամաշնորհի հատկացման մրցույթ։ Մրցույթի նպատակն է խթանել կինոարվեստի ոլորտի միջոցառումների իրականացումը, աջակցել Հայաստանում անցկացվող միջազգային կինոփառատոների կայուն գործունեությանը, նպաստել միջազգային համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում հայկական կինոարվեստի հանրահռչակմանը։

Մրցույթի շրջանակում ընդունվում են կինոփառատոների, համաժողովների, կինոդիտումների և մշակութային այլ միջոցառումների իրականացման նախագծեր։ Կինոարտադրության նախագծեր չեն ընդունվում։

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը՝ ժամը 11:00-ը, www.armeps.am էլեկտրոնային համակարգի միջոցով։

Աղբյուր՝ News.am

Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: