Նոյեմբերի 9-ին Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ 21:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 12-ամյա Ա․ Ս․-ն «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան հաղորդել է, որ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ 12-ամյա Ա․ Ս․-ն 15:00-ի սահմաններում դպրոցում վիճաբանություն է ունեցել 12-ամյա Մ․ Հ․-ի, 12-ամյա Ա․ Ի․-ի, 12-ամյա Ա․ Բ․-ի և 12-ամյա Գ․ Ն․-ի հետ, որոնք ծեծի են ենթարկել Ա․ Ս․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Մարաշի համայնքային ոստիկանները պարզել են, որ 12-ամյա Ա․ Ս․-ն դպրոցում ծեծի է ենթարկվել իր 4 դասընկերների կողմից։ Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
