Ռոբոտները սովորում են մարդկանցից․ Volvo-ն մարդակերպ մեքենաներին պատրաստում է արտադրությունում աշխատելուն

Շվեդական Volvo Cars ընկերությունը սկսել է AEON հումանոիդ ռոբոտների ուսուցումը Բելգիայի Գենտ քաղաքի ավտոգործարանում, գրել է Interesting Engineering-ը։
Ռոբոտները սովորում են մարդկանցից․ Volvo-ն մարդակերպ մեքենաներին պատրաստում է արտադրությունում աշխատելուն

Շվեդական Volvo Cars ընկերությունը սկսել է AEON հումանոիդ ռոբոտների ուսուցումը Բելգիայի Գենտ քաղաքի ավտոգործարանում, գրել է Interesting Engineering-ը։ Ավտոարտադրողն ուսումնասիրում է՝ արդյո՞ք մեքենաները կկարողանան արտադրությունում կատարել կրկնվող և ֆիզիկական ծանր գործողություններ։

Այժմ ռոբոտներն ուսուցում և փորձարկումներ են անցնում աշխատակիցների ու գործող ավտոմատացված համակարգերի հետ համատեղ։ Գործարանում փորձնական նախագծի մեկնարկը նախատեսված է 2027 թվականին։

AEON ռոբոտները մշակել է Hexagon տեխնոլոգիական ընկերության Robotics ստորաբաժանումը։ Գենտի գործարանը դարձել է Volvo Cars-ի առաջին ձեռնարկությունը, որտեղ փորձարկվում են այս մեքենաները։

Աղբյուր՝ News.am

Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: