«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ից 3-ը որոշ քաղաքներում կդադարեցվի ջրամատակարարումը։
Ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 10:00-ը Արտաշատ, Արարատ, Վեդի, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Հնաբերդ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բերդիկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Ոստան, Շահումյան, Լանջազատ, Հովտաշեն, Ոսկետափ, Արալեզ, Վանաշեն, Գինեվետ, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Սիսավան, Նոր Ուղի, Տափերական, Արարատ, Երասխ, Լուսառատ, Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան և Արմաշ գյուղերի, Գառնի գյուղի Բանավան թաղամասի ջրամատակարարումը կդադարեցվի։
Նորք Մարաշ վարչական շրջանի և Սարի թաղ 1-25 փողոցներում 2-ին 10:00-ից մինչև 3-ին 10:00-ը կդադարեցվի ջրամատակարարումը։ Ընկերությունը խնդրում է սպառողների ներողամտություն և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
