Մտերիմների համար նվերներ գնելը հեշտ գործ չէ:
Մինչ գլխում պտտում եք ընտրության վերաբերյալ մտքեր, մենք ներկայացնում ենք իրերի ցանկը, որոնք չի կարելի նվիրել՝ հատկապես այս տարի:
Գալիք տարվա խորհրդանիշ կենդանին սիրում է շքեղություն, այնպես որ, եթե ունեք հնարավորություն, գումար մի խնայեք մտերիմներին նվեր գնելիս: Անգամ եթե համեստ նվեր ընտրեք, միևնույնն է, այն գեղեցիկ փաթեթավորեք, զարդարեք ժապավենով ու թիթեռներով:
Որպես նվեր մի դրեք տոնածառի տակ հուշանվերներ, մագնիսներ ու այլ մանրուքներ: Նաև հրաժարվեք սեփական ձեռքերով պատրաստածը նվիրելուց, Վագրը նման բան չի սիրում:
Գեղեցիկ չէ, երբ նվիրում են անձնական հիգիենայի հետ կապված միջոցներ. շամպուն, լոգանքի գել, օճառ: Թեպետ սա տարածված նվեր է, բայց թողեք մի ուրիշ առիթի համար:
Ոչ ցանկալի նվերների շարքին է դասվում նաև օծանելիքը:
Շատ վատ նշան է Ամանորին հայելիներ ու մոմեր նվիրելը: Պատճառն այն է, որ այս առարկաներն օժտված են առանձնահատուկ էներգետիկայով ու վաղ ժամանակներից դրանք զգուշությամբ են օգտագործել:
Մի նվիրեք ձեր հարազատներին նաև սիրբիչ, հողաթափեր ու գուլպաներ: Ի դեպ՝ շատերը համոզված են, որ Ամանորին նվիրած գուլպան կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ:
Այնպես որ, եթե նման նվեր եք ստացել, լավ կլինի որքան հնարավոր է արագ ազատվել դրանից: