Հայկական շոու բիզնեսն ավելացավ ևս մեկ դերասանով, ով սկսեց հանդես գալ որպես երգչուհի։
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, դերասանուհի Մերի Հակոբյանը ներակայացրեց իր առաջին տեսահոլովակը, որը նկարահանված է «Կսպանեմ քեզ» երգի հիման վրա։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Արտեմ Վալտերն է, իսկ տեսահոլովակում որպես գլխավոր հերոս հանդես է եկել Գևորգ Գրիգորյանը։
Չգիտենք, թե մասնագետները ինչ գնահատական կտան Մերի Հակոբյանի այս աշխատանքին, բայց մեզ մոտ, համենայն դեպս, տպավորություն է, որ սա հերթական «կռիվ կինո»-ի նմանվող պրիմիտիվ աշխատանքներից է, որը ոչնչով չի տարբերվում, իսկ Մերիի ձայնային տվյալները, մեղմ ասած, ոգևորիչ չեն։
Ներկայացնում ենք դերասանուհու տեսահոլովակը՝ մեկնաբանությունները թողնելով ձեզ․