Երեկ ուշ երեկոյան «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Հայաստան։ Մրցույթի հաղթող Մալենային «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին «Քամի, քամի» երգի հնչյունների և ծափահարությունների ներքո:
Վերջինս լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ մինչ օրս չի հավատում իր երազանքի իրականացմանն ու այն փաստին, որ օդանավակայանում հավաքված բազմաթիվ հայրենակիցները, չնայած ուշ ժամին, եկել էին իրեն դիմավորելու:
Իսկ նրա մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը, խոսելոով Մալենայի և Ադրբեջանի մասնակցկի՝ միմյանց հետ ողջագորվելու մասին, ինչը համացանցում բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել, նշեց․
«Ինչպե՞ս պետք է վարվեինք, հե՞տ քաշվեինք Ադրբեջանի մասնակցի մոտենալու ժամանակ»:
Տեսանյութը՝ Factor TV-ի