Սաստիկ ցուրտ կլինի, ճանապարհները կպատվեն սառույցով․ զգուշացեք

Դեկտեմբերի 23-ի ցերեկը Հայաստանի առանձին հատվածներում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վ։ Ճանապարհներին կդիտվի մերկասառույց։ Օդի ջերմաստիճանի կշարունակի նվազել։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսից հնարավոր է թույլ ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ 0-2։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -6-10, Կոտայք լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -6-9, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-3, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -5-10, Լոռիում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1-5, Տավուշում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-4, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -7-10, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-3, Արարատում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-2, Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-2, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -6-9, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-2, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0 + 2, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -4-8, Արցախում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0 + 2։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում