Աննա Հակոբյանը Սուրբ ծննդյան տոներից առաջ մեկնել է ԱՄՆ։ Դեկտեմբերի 21-ին Աննա Հակոբյանը Երևանից մեկնել է Մոսկվա, իսկ այնտեղից դեկտեմբերի 22-ին Լոս Անջելես։ Ընթրեցողներից մեկը, ով նույն չվերթով մեկնել է ԱՄՆ, հասցրել է լուսանկարել Աննա Հակոբյանին։ Ըստ տեղեկությունների՝ Աննա Հակոբյանին ուղեկցում է երկու թիկնապահ (մեկը երևում է կադրում), մեկ վարսավիր և մեկ գործավար։ Աննա Հակոբյանն ու թիկնապահները ԱՄՆ են հասել բիզնես դասով։
Իսկ դեպի ԱՄՆ բիզնես դասի մեկ տոմսը արժե ավելի քան 2600 դոլար, այսինքն երեք տոմսը միասին կարժենա ավելի քան 7800 դոլար։ Այս պահին մեզ հայտնի չէ, թե Աննա Հակոբյանն ինչ հյուրանոցում է հաստատվել, բայց հաշվի առնելով նախորդ հրապարակված այցերը, կարելի է միայն ենթադրել, որ այն գերթանկարժեք հյուրանոցերից մեկն է և դա էլ իր և իր թիկնապահների համար (ըստ կարգի թիկնապահները ևս հաստատվում են իրենց պաշտպանյալի նույն հյուրանոցում և հնարավորինս մոտ սենյակում) արժեցել է առնվազն մի քանի հազար դոլար։
Աղբյուրը՝ Politik.am-ի