Երևանում երեկ տեղի ունեցավ «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթը, որի հաղթողը դարձավ 20-ամյա Սոնա Դավթյանը:
Հաղթողն ընտրվել է նախապես հայտարարված քվեարկության եւ ժյուրիի գնահատականի արդյունքում:
Սոնա Դավթյանը ներկայացնում էր Սյունիքի մարզը: Նա ծնունդով Գորիսից է, սովորում է Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի իտալերենի և անգլերենի բաժնում:
Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր 24 աղջիկ: