Խորեն Լևոնյանն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության մասին

Դերասան Խորեն Լևոնյանը և դերասանուհի, գործարար Լիկա Մեսրոպյանն ամուսնալուծվել են:

Ըստ տեղեկությունների՝ նրանք երկար ժամանակ է, ինչ միասին չեն, սակայն չեն շտապում հանրայնացնել դա: Լիկան հազվադեպ է հարցազրույցներ տալիս, ավելին՝ խնդրում է անձնականին վերաբերող հարցադրումներ չանել, իսկ Խորենը, առհասարակ, խուսափում է հարցազրույցներից:

Օրերս Խորեն Լևոնյանը Tert.am.life-ի Liferoom հյուրն էր: Նրան հարց է հնչեցվել ամուսնալուծության մասին, սակայն դերասանը նախընտրել է ոչ հերքել, ոչ հաստատել տեղեկությունը:

Խորենի խոսքով՝ իր անձնականի մասին չի սիրում խոսել, քանի որ իր իմացած Հայաստանում այդ թեման չի հետաքրքրում մարդկանց:

Աղբյուրը՝ Starnews.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում