1․ Գլխապտույտ և կոորդինացիայի կորուստ․
Այն կանանց մոտ, ովքեր հաճախ դիմում են նյարդաբաններին գլխապտույտի բողոքներով, վիտամին B 12-ի մակարդակը որպես
կանոն ցածր է։ Իսկ քանի որ ցիանոկոբալամինը ազդում է նյարդերի միելինային թաղանթի վրա, օրգանիզմում դրա պակասը հղի
է նյարդերի անդառնալի վնասով, որին հաջորդում են ոչ միայն հաճախակի գլխապտույտները, այլ նաև կոորդինացիայի ամբողջական կորուստը:
2․ Եղունգների խնդիրներ և անառողջ մազեր․
Մազերը կորցրել են նախկին փայլը, դարձել են փխրուն, բարակ, հազ վադեպ, իսկեղունգները ջարդվում են և շերտավորվում, ապա
այս ամենը վկայում է B 12 արժեքավոր վիտամինի պակասի մասին։ Մկանային թուլություն․ ազդելով նյարդային համակարգի վրա,
ցիանոկոբալամինի պակասը առաջացնում է ոչ միայն ընդհանուր հոգնածություն, այլև իրական մկանային թուլություն:
3․ Հևոց․
Այս տհաճ ախտանիշը սակավարյունության հետևանքներից է, որը վիտամին B 12-ի պակասի արդյունք է: Անբավարար հեմոգլոբինի քանակը դժվարացնում է թթվածնի մատակարարումը հյուսվածքներին, դրանով իսկ ստիպելով թոքերին դժվարությամբ աշխատել, որպեսզի բավարարեն թթվածնի պահանջարկը: Տեսողության խնդիրներ․ Վիտամին B 12-ի դեֆիցիտը ծանր դեպքերում ազդում է տեսողական նյարդի և ցանցաթաղանթի անոթների վրա, տեղի է ունենում երկակի էֆֆեկտ, լղոզվածություն, նույնիսկ ժամանակավոր կուրություն է լինում: