Գոյություն ունի աղցանների մեծ տեսականի և անհնար է նշել, թե քանի տեսակ աղցան կա: Բացի այդ յուրաքանչյուր տնտեսուհի, խոհարար ունի աղցանների պատրաստման իր նախընտրելի բաղադրատոմսը: Այնպես որ, նույն աղցանը տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատրաստում: Այսօր առաջարկում ենք հետաքրքիր աղցանի բաղադրատոմս: Այս պարզ աղցանը համար կլինի թե ամեն օրվա, թե տոնական սեղանի համար:
Պատրաստվում է արագ, ոչինչ եփել պետք չէ: Ստացվում է շատ համեղ: Փորձեք այս հետաքրքիր աղցանը և այն կդառնա ձեր սեղանին մատուցվող ամենահաճախակի հայտնվող աղցաններից մեկը:
Բաղադրությունը․ ապխտած երշիկ – 200գր, պանիր – 200գր, բուլղարական պղպեղ – 2 հատ, լոլիկ – 3 հատ, թթու վարունգ – 1 հատ, կանաչ սոխ – 1 փունջ, եգիպտացորեն – 1 տուփ, մայոնեզ, աղ և պղպեղ
Պատրաստման եղանակը տեսանյութում՝