Մեզանից շատերը սիրում են կաղամբի տոլմա, այդ իսկ պատճառով այն ամանորյա սեղանների անբաժան մաս է կազմում։ Բայց ինչպես шնենք, որ տոնական օրերի այդ խառնաշփոթի մեջ կարողանանք ամեն ինչ շատ արագ պատրաստել և շատ ջանք չթափել։ Կասեք, որ տոլմայի պшրագայում դա անհնա՞ր է։ Ահա և ոչ։
Եթե նախկինում Դուք ստիպված էիք կաղամբը մինչ փաթաթելը և պատրաստելը երկար սպասել, մինչև այն խաշվի և սառչի, ապш հիմա ամեն ինչ շատ ավելի հեշտ է դարձել: Այնքան լավ է, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն մտածել է այդ մասին։
Նшխ ընտրեք ճիշտ կшղшմբ: Գլուխը պետք է մի փոքր հшրթ լինի, որպեսզի տերևները լինեն մեծ և բարակ:
Լվացեք կաղամբը, հանեք վերևի մի քանի տերևները, հանեք ցողունը և կաղամբը դրեք միկրոալիքային վառարանում: Եթե այն կշռում է 1,5-2 կգ, ապա պետք է ռեժիմը սահմանել 900 վտ՝ մոտ 12 րոպե:
Ժամանակն անցելուց հետո կաղամբը հանեք միկրոալիքային վառարանից և ստուգեք տերևների փափկությունը պարզապես կտտացնելով դրանց վրա: Այնուհետև կաղամբի գլուխը դրեք սառը ջրի հոսքի տակ և դանդաղ առանձնացրեք տերևները: