ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանի կյանքում, կարծես թե, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:
Վերջին շրջանում Մերին ամուսնու՝ Վարդանի հետ գրեթե հրապարակումներ չի անում:
Դերասանուհու ամուսինը չի երևում նաև նրա սթորիներում: Այս ամենից, թերևս, կարելի է եզրակացնել, որ զույգի հարաբերություններում ամեն ինչ առաջվանը չէ:
Այս մասին գրում է Armlady.am-ը։
Վերջին շրջանում Մերին այլև չի կրում իր ամուսնական մատանին այն դեպքում, երբ նրա գեղեցիկ և թանկարժեք մատանին դերասանուհու բոլոր նկարներում ուշադրության էր արժանանանում համացանցային օգտատերերի կողմից:
Արդյո՞ք սա պատահականություն է, թե Մերին իսկապես ամուսնալուծվել է, ժամանակը ցույց կտա:
Հիշեցնենք, որ Մերի Մակարյանն ու Վարդանն ամուսնացել են 2017 թվականին՝ ԱՄՆ-ում: