Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմանուել Մանուչարյանը:
Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
«Շնորհավորում եմ հերոսածին ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն։
Թող իր ծնունդով մեր երկիրը օրհնվի և խաղաղ լինի. պատահական չէ նաև, որ փոքրիկը հենց այս օրն է ծնվել: Երբեք չենք մոռանալու Մանվել Մանուչարյանին, ով 2020թ. սեպտեմբերի 27-ին անմահացավ հանուն հայրենիքի: Հավերժ փառք ու խոնարհում»։