Դերասան Սարգիս Գրիգորյանը, կարծես թե, կարգավորել է իր հարաբերությունները ավագ դստեր հետ:
Նա ինստագրամյան իր էջում իր ու դստեր տեսազանգի լուսանկարն է հրապարակել:
«Հեր ու աղջիկ լԳստվում ենք»,- լուսանկարին կից գրել է դերասանը:
Հիշեցնենք, որ առաջին ամուսնալուծությունից տարիներ անց Սարգիսը ինտենսիվ շփվում էր դստեր՝ Նարեի հետ, սակայն նրանց հարաբերություններում էլ խնդիրներ առաջացան: Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Սարգիսը ցավով խոստովանել էր, որ իրենք միմյանց նույնիսկ չէին տեսնում:
Դերասանի կինը՝ Մանո Գրիգորյանը, նշում էր, որ Նարեն իր մեջ մրցակից է տեսնում, մարդ ով խանգարել է իր ծնողների ամուսնությանը, այնինչ՝ ըստ Մանոյի՝ նա երբևէ խոչըդոտ չի եղել Սարգիսի և նրա նախկին կնոջ հարաբերություններում:
Սակայն այս ամենը, կարծես թե, անցյալում է:
Աղբյուրը՝ Armlady.am