Ինչպես տապակել կարտոֆիլը, որպեսզի այն ստացվի խրթխրթան, չփշրվող և աննկարագրելի համեղ․ այս գաղտնիքները դուք հաստատ չգիտեիք

Նախ հասկանանք, թե ինչու է կարտոֆիլը տապակելու ընթացքում փշրվում: Բանն այն է, որ երբ կարտոֆիլի մեջ օսլան շատ է՝ փափկացնում և դարձնում է կարտոֆիլը փշրվող։

Ի՞նչ անել այս դեպքում՝

Անհրաժեշտ է կարտոֆիլը կտրատել և 20 րոպե թողնել սառը ջրում, որից հետո հանել ջրից և չորացնել: Դա կարելի է անել խոհանոցային անձեռոցիկների կամ սրբիչների միջոցով:

Հիշե՛ք, որ թաց կարտոֆիլը չի կարելի տապակել, հակառակ դեպքում այն կվառի և համեղ չի ստացվի:

Պետք է պատրաստել լավ տաքացած թավայի մեջ, ուժեղ կրակի վրա, հակառակ դեպքում այն ոչ թե կտապակվի, այլ կշոգեխաշվի:

Պետք չէ միանգամից համեմել աղով, քանի որ այն  կփափկեցնի կարտոֆիլը ժամանակից շուտ:

Եթե մեծ քանակությամբ կարտոֆիլ է անհրաժեշտ տապակել, ավելի արդյունավետ կլինի դա անել մաս-մաս: Իսկ որպեսզի տապակվի հավասարապես` պետք է կարտոֆիլը կտրատել հավասար կտորներով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում